Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ի՞նչ է բոտուլիզմը
Բոտուլիզմի մասին շատ ենք կարդացել, բայց մեկ անգամ եւս որոշեցինք անդրադառնալ` տեսնելով մեր տնային տնտեսուհիների սեզոնային ակտիվ եռուզեռը պահածոներ պատրաստելու գործում:
Բոտուլիզմը սննդային թունավորման ամենածանր տեսակներից մեկն է: Նրա հարուցիչները լայնորեն տարածված են բնության մեջ: Դրանք հայտնաբերվում են հողում, գոմաղբում, մրգերի, բանջարեղենների վրա, ձկների ու խոշոր եղջերավոր անասունների աղիներում եւ այլն: Այդ մանրէն բազմանում է թթվածնի բացակայության պայմաններում: Այն առաջացնող ցուպիկների զարգացման համար բարենպաստ միջավայր է ստեղծվում սննդամթերքը տնային պայմաններում պահածոյացնելու ժամանակ: Գյուղատնտեսական եւ արդյունաբերական բոլոր մթերքները, շփվելով հողի, մարդու եւ կենդանիների արտաթորանքների հետ, կարող են վարակվել բոտուլիզմի հարուցիչներով:
Մեզ մոտ թունավորման դեպքերը հիմնականում առաջանում են տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենի օգտագործումից: Մթերքներում հաճախ սկսվում են խմորման պրոցեսներ, կափարիչն արտափքվում է, մթերքի համը եւ հոտը` փոխվում: Երբեմն այս երեւույթները կարող են բացակայել, իսկ հարուցիչները կամ դրանց թույները լինել: Դրա պատճառը սննդամթերքի ոչ բավարար մանրէազերծումն է, երբ հարուցիչի զարգացման համար ստեղծվում է թթվածնազուրկ միջավայր:
Բոտուլիզմի ժամանակ ախտահարվում են բոլոր օրգան-համակարգերը, մասնավորապես` նյարդային համակարգը: Հիվանդությունն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, փսխումով, որովայնի շրջանում ցավերով, փորկապությամբ: Սովորաբար այս դեպքում ջերմությունը չի բարձրանում: Տեսողությունը մթագնում է, տեսանելի առարկաները երեւում են ոչ պարզ, բիբերի մեծությունն անհավասար է լինում, վերին կոպն իջնում է, առաջանում է շլություն: Հիվանդը սկսում է զգալ բերանի խոռոչի, քթանցքների եւ ըմպանի չորություն, ունենալ ծարավի զգացում: Կլման ակտը խանգարվում է, փափուկ քիմքի պարալիզման արդյունքում հեղուկ սննդամթերքը սկսում է թափել քթանցքերից:
Մարսողական համակարգի խանգարման հետ միաժամանակ ախտահարվում են նաեւ ձայնալարերը: Երբեմն նկատվում է շնչառության խանգարում, հիվանդությունը հաճախ ուղեկցվում է սրտանոթային համակարգի խանգարումներով: Սկզբնական շրջանում սրտի զարկերն արագանում են, իսկ հետո` դանդաղում:
Բոտուլիզմի ախտանիշները բավականին նման են որոշ հիվանդությունների: Հենց սա էլ հաշվի առնելով՝ պետք է խուսափել ինքնաբուժումից եւ անհապաղ դիմել բժշկի, հակառակ դեպքում կարող են առաջանալ լուրջ բարդություններ, նույնիսկ` մահ: Տանը պահածոներ պատրաստելիս անհրաժեշտ է խստիվ պահպանել սանիտարական կանոնները (տարաների եւ սննդամթերքի լավ լվացում, ջերմային մշակում), իսկ եթե պայմանները չեն ներում, ուրեմն պետք է հրաժարվել սննդամթերքի պահածոյացումից:
10.09.2009 Կարդացեք նաև
Մարիխուանայի մշտական գործածումը հանգեցնում է հիշողության թուլացման, հուզական բթացման, ուսուցանելիության և ինտելեկտի իջեցման։ Դրա հոգեներգործուն ազդեցությունը պայմանավորված է գլխուղեղի վրա...
20.02.2023
Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...
22.03.2021
The Telegraph բրիտանական հրատարակչությունը հրապարակել է մի հոդված, որտեղ գիտնականները բացատրել են, թե ինչպես են սպիրտային խմիչքներն ազդում օրգանիզմի վրա` 40 տարեկանից հետո: Մեջբերենք հիմնական թեզերը...
03.08.2020
Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ...
27.12.2017
Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ...
06.10.2012
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օր...
14.08.2012
ԱԻՆ-ից հայտնում են ու կոչ անում բնակիչներին գնումներ չկատարել փողոցային առևտրի կետերից` փոխարենն օգտվելով անասնաբուժական և սանիտարական ծառայություն ունեցող շուկաներից ու խանութներից...
25.07.2012
Սննդային թունավորումներն առաջանում են սննդի հետ աղիների մեջ թունավոր նյութերի կամ մանրէների թափանցմամբ: Հաճախ սննդային թունավորումների հանգեցնում են ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկը...
04.07.2012
Գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են օձի խայթելու դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններ: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը...
18.05.2012 Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...
23.07.2010
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYxWwSyv' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ